ԱՄՆ նախագահ Թրամփը որոշել է կրճատել «անօրինական» քաղաքների ֆինանսավորումը: Նա հանձնարարել է իր պաշտոնյաներին՝ գտնել Նյու Յորքը, Վաշինգտոնը, Սիեթլը և Պորտլենդը դաշնային ֆինանսավորումից զրկելու միջոցը: Այս կերպ Թրամփը ցանկանում է պատժել այդ քաղաքներին անօրինականություններ թույլ տալու համար՝ հայտնում է CBS News-ը:
Նյու Յորքի իշխանությունները նախագահին խորհուրդ են տվել չերևալ քաղաքում: Նահանգապետ Էնդրյու Կյոմոն ասել է, որ Թրամփն այնքան ատելի է տեղացիների համար, որ չի կարող փողոցով քայլել առանց թիկնապահների բանակի: Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն էլ դատարանով է սպառնացել Սպիտակ տանը:
Պարբերականը նկատել է, որ դա փոխհամաձայնության հազվագյուտ պահ է: Նյու Յորքի նահանգապետն ու քաղաքապետը միացել են՝ դատապարտելով Նյու Յորքին ուղղված նախագահ Թրամփի վերջին սպառնալիքը: