Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան մարտ ամսից ամենօրյա պարբերականությամբ հրապարակվող կորոնավիրուսով վարակվածների մասին վիճակագրությունը դադարեցրել է հրապարակել։
Մինչ այդ նա հայտարարել էր, որ կորոնավիրուսի վերաբերյալ տեղեկատվությունն այսուհետև տեղ է գտնելու http://covid19.saglik.gov.tr կայքում՝ հայտնում է Ermenihaber-ը:
Նրա այդ հայտարարությունից հետո վիճակագրական տվյալներն սկսեցին այլևս չհրապարակվել։
Հիշեցնենք, որ Թուրքիայի որոշ շրջաններում, մասնավորապես՝ մայրաքաղաք Անկարայում, կտրուկ աճել են նոր դեպքերը։ Անկարայի հիվանդանոցներում նույնիսկ արդեն տեղ չկա հիվանդներին ընդունելու և բուժումը կազմակերպելու համար։