Ճապոնիայի հարավ-արևմուտքում երկրաշարժից տուժածների թիվը հասել է 11-ի՝ հայտնում է Kyodo գործակալությունը: Դրանք աննշան վնասվածքներ են, որոնք ստացել են հիմնականում ընկնելուց հետո: Ոչինչ չի սպառնում մարդկանց կյանքին:
Այսօր առավոտյան 5,0 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայի հարավ-արևմտյան Ֆուկուի պրեֆեկտուրայում: Էպիկենտրոնը գտնվել է պրեֆեկտուրայի ափերի մոտ, 10 կիլոմետր խորության վրա: Ստորգետնյա ցնցումներն առավել ուժեղ զգացվել են Սաքայ քաղաքում, ցունամիի սպառնալիք չկա: Ճապոնիայի գլխավոր օդերևութաբանական վարչությունը նախազգուշացնում է ուժեղ հետցնցումների հավանականության մասին: