ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն այսօր դեսպանների մակարդակով հրավիրել է ՆԱՏՕ-ի խորհուրդ` Ռուսաստանի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու հետ կապված իրավիճակի հարցով, հաղորդում է Bloomberg-ը:
Արևմտյան լրատվամիջոցների հաղորդմամբ՝ խորհուրդը քննարկել է Նավալնու՝ «նովիչոկ» նյարդա-պարալիտիկ խմբի նյութով թունավորման հնարավոր հետևանքները:
ՆԱՏՕ-ն Ռուսաստանից պահանջում է թույլ տալ միջազգային հետաքննություն սկսել դեպքի հանգամանքների վերաբերյալ: Այս մասին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: Նա պահանջել է, որ Մոսկվան քիմիական զենքի արգելման կազմակերպությանը հանձնի «Նովիչոկի» մշակման ծրագրի վերաբերյալ բոլոր տվյալները: Բունդեսվերի փորձագետները եկել են այն եզրակացության, որ հենց այդպիսի նյութով է թունավորվել Նավալնին:
Ըստ Ստոլտենբերգի, ՆԱՏՕ-ն քննարկում է Մոսկվայի դեմ միջազգային միջոցառումների տարբերակները:
Վաշինգտոնն էլ հայտարարել է, որ պատրաստ է միանալ դաշնակիցներին Նավալնու թունավորման գործով Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներին: