Արցախում հաստատվել է կորոնավիրուսային վարակի (COVID-19) 3 նոր դեպք: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:
Վարակակիրներից 2-ը Ստեփանակերտ քաղաքից են, որից մեկը Իվանյան գյուղում հաստատված օջախի կոնտակտավոր է, իսկ մյուսի մոտ վարակը հաստատվել է բուժհասատատություն դիմելու ժամանակ իրականացված հետազոտության արդյունքում:
Կորոնավիրուսով հիվանդ երրորդ անձը Մարտունու շրջանի Նոր Շեն գյուղից է:
Առողջացել է 5 քաղաքացի:
«Առայսօր նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 302 մարդու մոտ, որից 270-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 30, ընդհանուր մեկուսացված է 55 քաղաքացի: Բժիշկները 2 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 6-ինը՝ միջին ծանրության:
Թեստավորումների նպատակով 281 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 11439 փորձանմուշի հետազոտություն»,- հայտնում են շտաբից: