Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել Հունաստանի հետ երկխոսության վերաբերյալ հայտարարությամբ։
Անկարան հայտնել է, որ պատրաստ է առանց նախապայմանների երկխոսություն սկսել Հունաստանի հետ և սպասում է, որ Աթենքն էլ աջակցի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի այս նախաձեռնությանը։
Մինչ այդ Հյուսիսատլանտյան դաշինքը կողմերին կոչ էր արել անմիջապես երկխոսություն սկսել Միջերկրական ծովի արևելյան հատվածում առկա լարվածությունը թուլացնելու համար։
Ավել վաղ էլ Դաշինքի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը հայտնել էր, որ համաձայնություն է ձեռք բերվել կողմերի միջև հանդիպումներ կազմակերպել: Նպատակն է ստեղծել տեխնիկական մեխանիզմներ, որոնք կօգնեն կանխել Թուրքիայի և Հունաստանի հնարավոր բախումը Միջերկրական ծովում: