Հաքերների թիրախը պանդեմիայի կառավարման ինֆորմացիան է եղել, որը պահպանվում է Ռիչարդ Լուգարի անվան հանրային առողջության հետազոտական կենտրոնի և ԱՆ-ի այլ ստորաբաժանումների բազաներում՝ ասվում է ԱՄՆ դեսպանատան հատուկ հայտարարության մեջ, գրում է Aliq-ը։
Դեսպանատունը նշել է նաև, որ համավարակի մեկնարկից ի վեր Լուգարի կենտրոնը օգնել է պահպանել Վրաստանի քաղաքացիների կյանքն ու առողջությունը` որոշիչ դեր խաղալով կորոնավիրուսի դեմ պայքարում։
Ըստ Վրաստանի ՆԳՆ-ի՝ հարձակումն իրականացվել է օտարերկրյա հատուկ ծառայության կողմից։ Համակարգչային ցանցի ապօրինի ներթափանցման փաստով հետաքննություն է անցկացվում: Թբիլիսին ցանկանում է դիմել միջազգային գործընկերների օգնությանը։