«Կարծում եմ՝ ինչպես 2015-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չէր առաջնորդվում իր սեփական, քաղաքական, կուսակցական օրակարգով, այլ գտնվում էր ուրիշ քաղաքական ուժերի ազդեցության տակ, այնպես էլ այսօր, ես կարծում եմ՝ նույն իրավիճակն է, ԲՀԿ-ն չի առաջնորդվում սեփական քաղաքական օրակարգով և գտնվում է որոշակի քաղաքական ուժերի ազդեցության տակ: Եվ ինչպես 2015-ին եղավ այս համատեքստում, արդյունքը, կարծում եմ, բավականին կանխատեսելի է»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
Խմբակցության ղեկավարը հավելեց՝ խոսքը Հայաստանի ներսում գործող քաղաքական ուժերի մասին է:
Մակունցի խոսքով՝ բոլորը գիտեն, թե «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը 2015-ի սկզբին քաղաքական ինչ ուժերի կամ ուժի ազդեցության տակ էր, և այդ առումով շատ բան չի փոխվել: