Նախագահ Արմեն Սարգսյանը սեպտեմբերի 5-ին Արաբական Միացյալ Էմիրությունների և ՄԱԿ-ի արդյունաբերության զարգացման կազմակերպության (UNIDO) համանախագահությամբ կազմակերպված՝ Արտադրության և ինդուստրացման գլոբալ գագաթնաժողովի (GMIS2020) շրջանակում կմասնակցի «Վերականգնելով բարեկեցությունը հետհամավարակային աշխարհում» խորագրով քննարկմանը:
Այս մասին տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը: