Երևանի ընդհանուր իրավասության դատարանի վճռով կալանավորվել է ֆուտբոլիստ Էդգար Մալաքյանը: Դատարանը քննել է նաև նրա եղբորը՝ Գոռ Մալաքյանին կալանավորելու միջնորդությունը:
Վճիռը կհրապարակվի առաջիկա ժամերին: Ֆուտբոլիստ եղբայրները ձերբակալվել էին օգոստոսի 30-ին՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու և խուլիգանության կասկածանքով։