ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը ոստիկանության ղեկավար կազմին է ներկայացրել ոստիկանության պետի նորանշանակ տեղակալ, գնդապետ Արա Ֆիդանյանին:
Արա Ֆիդանյանը ոստիկանության համակարգում ծառայել է շուրջ 20 տարի, զբաղեցրել է տարբեր պաշտոններ՝ օպերլիազորից մինչև Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի պետ։
Վահե Ղազարյանը նշել է, որ Արա Ֆիդանյանի ղեկավարությամբ Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն ունեցել է կարևոր ձեռքբերումներ և հույս է հայտնել, որ արդյունավետ աշխատանքը շարունակական կլինի։
Արա Ֆիդանյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և հավաստիացրել, որ իրեն առաջադրված ցանկացած խնդիր կիրականացվի պատվով և բարձր պատասխանատվությամբ։