Գեղարքունիքի ձկնորսների բողոքը հաշվի առնելով՝ շրջակա միջավայրի նախարարությունը լրամշակել է Սևանի սիգի արդյունագործական որսի փորձնական ծրագիր:
Նոր կարգի համաձայն՝ ավելի վաղ հայտարարված 200 տոննայի փոխարեն կթույլատրվի լճից որսալ 300 տոննա սիգ:
Ձկնորսությունը արտոնվել է նաև Փոքր Սևանում: 8-ով ավելացել՝ 25-ի է հասցվել լիճ մուտք գործելու համար առանձնացված տեղամասերը: Փորձնական ծրագրով պայմանագիրը դեռ չկնքած ձկնորսները՝ պետք է շտապեն թույլտվություն ստանալ:
Այսօրվանից սկսած 10 օր ժամանակ ունեն «Սևան ազգային պարկին» դիմում ներկայացնելու համար: