Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին վարակվել է կորոնավիրուսով: Նրա թեստի դրական արդյունքների մասին հայտնել են Բեռլուսկոնիի աշխատակազմն ու բժիշկը՝ գրում է Euronews-ը:
Պաշտոնական տեղեկության համաձայն՝ 83-ամյա Սիլվիո Բեռլուսկոնին այժմ մեկուսացել է Միլանի մոտակայքում գտնվող իր տանը: Նախկին վարչապետի բժիշկը հայտնել է՝ Բեռլուսկոնիի հիվանդությունն ընթանում է առանց ախտանշանների:
Մեկուսացման ժամանակահատվածում Բեռլուսկոնին կաշխատի տնից: