Վրաստանի առողջապահության նախարարության համակարգի վրա սեպտեմբերի 1-ին կիբեռհարձակումը կարող է կազմակերպված լինել Ռուսաստանի հատուկ ծառայությունների կողմից: Այս մասին հայտարարել է հարևան երկրի խորհրդարանական կոմիտեի՝ պաշտպանության ու անվտանգության հարցերով ղեկավարը՝ տեղեկացնում է Интерфакс գործակալությունը:
Նա հիշեցել է, որ դա ծանր հանցագործություն է:
Վրաստանի ներքին գործերի նախարարությունից այսօր տեղեկացրել են, որ սեպտեմբերի 1-ին երկրի առողջապահության նախարարության համակարգչային համակարգի վրա կիբեռհարձակում է իրականացվել այլ պետության տարածքից: Հետաքննության վարկածի համաձայն՝ նպատակը եղել է նախարարության բազայից տվյալների անօրինական յուրացումն ու օգտագործումը: