ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Ֆեյսբուքի իր էջում`օգտագործելով «Ճանաչենք Հայաստանը նորովի» հեշթեգը:
«Պետք է հասնենք Աղջկա բերդը: Հիմա մենք Տավուշի մարզում ենք: Այն գտնվում է Աղստևի աջ ափին՝ Աշոտ Երկաթի բերդից բավական հեռու»,- ասում է վարչապետը տեսանյութում:
Վարչապետի խոսքով՝ ճանապարհ, ըստ էության չկա, կածան է:
«Շատ մեծ դժվարությամբ տեղ հասանք: Ակնհայտորեն, Աղջկա բերդը ավելի լավ է պահպանված, քան Աշոտ Երկաթի բերդը: Կարծես մի քանի շերտ պարիսպներ է ունեցել բերդը, դժվար է ասել»,- հավելում է Նիկոլ Փաշինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: