2020թ. սեպտեմբերի 2-ին, ԱՀ պարետ, տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանի ստորագրած նոր որոշման համաձայն, Մարտունու շրջանի Նորշեն համայնքում կիրառվել են ելքի և մուտքի ժամանակավոր սահմանափակումներ։
ԱՀ ոստիկանության կողմից տեղադրվել են անցակետեր՝ անձանց ու տրանսպորտային միջոցների շարժը վերահսկելու նպատակով։