Ճապոնիայի ափերին «Մայսակ» թայֆունի պատճառով նավաբեկության է ենթարկվել բեռնատար մի նավ, որում եղել են անձնակազմի 43 անդամ և մոտ 6 հազար գլուխ անասուն: Այս մասին տեղեկացնում է The Guardian պարբերականը:
Փրկվածներից մեկի հավաստմամբ՝ նախքան ջրասույզ լինելը խափանվել է նավի շարժիչը:
Նավում եղել են 39 ֆիլիպինցի, 2 ավստրալացի և 2 նորզելանդացի: Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են անհետ կորածներին հայտնաբերելու ուղղությամբ: