Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար, գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ հայտնելով, որ հայտարարվել է նախագծման մրցույթ ՀՀ Ազգային ժողովի տարածքում նոր մասնաշենքի կառուցման նպատակով։
«1. Հանձնաժողովը կազմված է 10 հոգուց, որոնք ներկայացնում են ՀՀ քաղաքաշինության կոմիտեն, Ազգային ժողովը, Երևանի քաղաքապետարանը, Ճարտարապետների պալատը և մեծամասնությամբ այն մասնագիտական է,
2. Գնահատման հիմնական չափանիշը ոչ թե գնային առաջարկն է, այլ մասնագիտական անձնակազմը և մրցույթի հայտով ներկայացվող էսքիզ նախագիծը,
3. Անկախ մրցույթի արդյունքներից, սահմանվել է մրցանակային ֆոնդ՝ լավագույն երեք էսքիզ նախագծերի համար, համապատասխանաբար, 1 մլն, 500 հազար և 300 հազար ՀՀ դրամ չափով»,- գրել է Գալստյանը: