Նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ Ե․ Չարենցի տուն-թանգարանը կազմակերպում է համահայկական մրցույթ դպրոցականների համար։
«Մրցույթի շրջանակում դպրոցականները Ե․ Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը պետք է վերարտադրեն նկարի, ձեռագործության, անիմացիաների (մուլտիպլիկացիա) կամ քանդակի տեսքով:
Հաղթողին կտրվի հնարավորություն՝ օգտվելու թանգարանի պատրաստած անակնկալից։
Աշխատանքները կարող եք ուղարկել Ե․ Չարենցի տուն-թանգարանի ֆեյսբուքյան էջին https://www.facebook.com/housemuseumofyeghishecharents կամ [email protected] էլեկտրոնային հասցեին՝ մինչև 2020 թվականի հոկտեմբերի 10-ը։
Աշխատանքների արդյունքները հանձնաժողովը կամփոփի մինչև 2020 թվականի հոկտեմբերի 30-ը։
Մանրամասների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներին՝ 010 53 14 12, 010 53 55 94»,- ասվում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրության մեջ: