ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը ժամանել է Մինսկ: Երկրի կառավարության ղեկավարը հանդիպել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ՝ տեղեկացնում է РИА Новости-ն:
Հանդիպման ժամանակ լուսանկարվելուց հետո ՌԴ վարչապետն ու Բելառուսի նախագահն առանձնացել են բանակցություններ վարելու համար:
Միխայիլ Միշուստինը կհանդիպի նաև բելառուս պաշտոնակցին:
ՌԴ պատվիրակության կազմում են նաև երկու փոխվարչապետներն ու մի շարք նախարարներ: