Մեծավանում կազմակերպվում է Lոռու ստեղծարար երիտասարդական փառատոնը: Այստեղ կմիավորվեն շուրջ 300 երիտասարդներ՝ մարզի բոլոր համայնքներից: Այս մասին հայտնում են Լոռու մարզպետարանից:
«Նախատեսվում են հանդիպումներ նկարիչների, մտավորականների, կավագործների հետ, ֆիլմի դիտում, քննարկում խարույկի շուրջ, տարբեր թրեյնինգներ, սպորտային ժամանց, համերգային ծրագիր:
Հանգստյան օրերը ճամբարականների համար հագեցած են լինելու տարատեսակ միջոցառումներով»,- գրված է հայտարարությունում: