2020-ի պետբյուջեով առողջապահության նախարարությունը ձեռք է բերել 21 գծային տեսակի շտապ բուժօգնության մեքենաներ և դրանք հագեցնող սարքավորումներ, որոնք կնվիրաբերվեն Հայաստանի մարզերի բժշկական կենտրոններին:
Առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ ԱՆ-ն առաջնահերթ է համարում մարզերում գործող շտապօգնության նյութատեխնիկական բազայի բարելավումը և մատչելիության ապահովումը: Հետևաբար, ձեռք է բերվել 21 ՈՒԱԶ տեսակի ամենագնաց շտապօգնության մեքենաներ, որոնք համալրվել են անհրաժեշտ բժշկական սարքավորումներով:
Ա.Ավանեսյանը նշեց, որ Տավուշի մարզին կհատկացվի 5, Սյունիքի մարզին՝ 3, Արագածոտնի մարզին՝ 2, մյուս մարզերին՝ մեկական մեքենա: