Ոստիկանության Մասիսի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Գեղանիստ համայնքի սուպերմարկետի գլխավոր հաշվապահը մեկ ամսվա ընթացքում, բանկային փոխանցումների միջոցով, նշված ՍՊԸ-ից հափշտակել է շուրջ 4.000.000 դրամ:
Օգոստոսի 22-ին Երևանի բնակչուհի, 30-ամյա հաշվապահը Գեղանիստ գյուղից բերման է ենթարկվել ոստիկանության Մասիսի բաժին: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նա օգոստոսի 1-ից մինչև 21-ը, քննությանն այս պահին հայտնի տվյալներով, նշված ՍՊԸ-ի հաշվից հափշտակել է մոտ 4.550.000 դրամ և փոխանցել իր անձնական հաշվեհամարին:
Առևտրի կենտրոնի տնօրենից ընդունվել է հաղորդում: Յուրացման կամ վատնման փաստով հարուցվել է քրեական գործ: Ձեռնարկվում են միջոցառումներ` հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: