ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ներկայացրել է հունիս, հուլիս և օգոստոս ամիսներին տեսչական մարմինների իրականացրած ստուգումների և դրանց արդյունքների համեմատական:
«Հունիսին խախտումներ արձանագրվել են ընդհանուր ստուգվածների 13.4 %-ի մոտ, հուլիսին խախտումներ են արձանագրվել 4.4 %-ի մոտ, օգոստոսին խախտումներն ավելի են նվազել՝ հասնելով 3 %-ի:
Բացարձակ թվով՝ 2760՝ հունիս, 885՝ հուլիս և 460՝ օգոստոս:
Եվս մեկ անգամ շնորհակալություն բոլոր բարեխիղճ տնտեսավարողներին:
Շարունակենք պահպանել կանոնները: Ոչ թե պատժից խուսափելու, այլ հանրային առողջության և տնտեսության առջև մարտահրավերները հաղթահարելու համար»,- հայտնել է Աղաջանյանը: