Հնդկական օվկիանոսում՝ Քուվեյթից Շրի Լանկա ուղևորվող հսկա լցանավի վրա հրդեհ է բռնկվել, որը տեղափոխում էր մոտ 2 մլն բարել նավթ: Այս մասին տեղեկացնում է Al Arabiya-ն: Նավի անձնակազմի 23 անդամներից մեկն անհետ կորել է, ևս մեկը՝ տուժել:
Հայտնի է դարձել, որ հրդեհը բռնկվել է նավի կամրջակիի վրա: Հրդեհաշրջմանը մասնակցելու համար Շրի Լանկայի նավահանգստից օգնության են հասել ռուսական երկու ռազմանավեր: Վերջին տեղեկությունների համաձայն՝ կրակն արդեն վերահսկվում է:
Ավելի քան մեկ ամիս առաջ էլ նման միջադեպ էր տեղի ունեցել ճապոնական լցանավի հետ, որի հետևանքով արտահոսել էր մոտ հազար տոննա վառելիք: