Հայաստանի Մ-21 հավաքականը սեպտեմբերի 8-ին ՈՒԵՖԱ ԵՎՐՈ Մ-21-ի որակավորման փուլի շրջանակներում կհյուրընկալվի Լյուքսեմբուրգի Մ-21 հավաքականին: Այս մասին հայտնում են ՀՖՖ մամուլի ծառայությունից:
Սեպտեմբերի 2-ի առավոտյան Հայաստանի Մ-21 հավաքականը սկսեց մարզական հավաքը:
Նախ ֆուտբոլիստները և թիմի անձնակազմը թեստավորվեցին «Անի Գրանդ Հոթել» հյուրանոցում, այնուհետև տեղափոխվեցին ՀՖՖ տեխնիկական կենտրոն, որտեղ սեպտեմբերի 3-ին մեր Մ-21 հավաքականը անցկացրեց առաջին մարզումը։
Հավաքին հրավիրված ֆուտբոլիստների ցանկում տեղի է ունեցել երկու փոփոխություն: «Շիրակից» հրավիրված Հովհաննես Նազարյանի և Արսեն Սադոյանի փոխարեն թիմին են միացել «Փյունիկի» կիսապաշտպան Էրիկ Ազիզյանը և «Գանձասար-Կապանի» կիսապաշտպան Աշոտ Քոչարյանը: