Տղամարդկանց ու կանանց միջև ֆինանսական բարեկեցության տարբերությունն ավելի է խորացել կորոնավիրուսի պատճառով: Այս մասին տեղեկացնում են ՄԱԿ-ից՝ գրում է Belta-ն:
Համավարակի պատճառով ամբողջ աշխարհում, մասնավորապես, աֆրիկյան ու հարավասիական երկրներում ևս 47 մլն կանայք ու աղջիկներ կհայտնվեն աղքատության շեմից ցածր:
2019-2021 թվականներին կանանց շրջանում աղքատության ցուցանիշը պետք է կրճատվեր 2.7 տոկոսով, սակայն կորոնավիրուսի տարածման պատճառով այն աճել է: Ակնկալվում է, որ այց ցուցանիշը կաճի 9.1 տոկոսով:
ՄԱԿ-ի տվյալով՝ 2021-ին աղքատության մեջ գտնվող 100 տղամարդկանց կողքին նույն կարգավիճակում կլինի 118 կին: Ի դեպ, նախահամավարակային ցուցանիշին հնարավոր կլինի վերադառնալ միայն 2030-ից ոչ շուտ: