Հակաճգնաժամային 17-րդ միջոցառման շրջանակներում Կառավարությունն այսօր պատրաստվում է 888 մլն դրամն ուղղել ՏՏ ոլորտին՝ աշխատատեղերի պահպանությանն օժանդակելու համար: «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1919-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծն ընդգրկված է Կառավարության նիստի օրակարգում:
Ըստ այդմ՝ նախատեսվում է շուրջ 61 դրամաշնորհների տրամադրում: