Կառավարության որոշմամբ Հայաստանում սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը հայտարարվում են պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ՝ յուրաքանչյուրը տասը օր տևողությամբ: Կառավարության որոշման նախագիծն ընդգրկված էր չզեկուցվողների թվում։
Ըստ այդմ՝ վարժական հավաքներին ներգրավվելու է ընդհանուր թվով 786 քաղաքացի, որոնցից 524-ը` շարքային կազմի, 82-ը` ենթասպայական կազմի, 180-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:
Նախագծով սահմանվելու է, որ վարժական հավաքներին ներգրավվում են՝ մոտոհրաձգային, հրթիռահրետանային, հակաօդային պաշտպանության, կապի, հետախուզական, ռադիոէլեկտրոնային պայքարի, ինժեներական, տեխնիկական, թիկունքային և տեղագրական մասնագիտություններով պահեստազորայիններ: