Սեպտեմբերի 3-ին ՀՖՖ գրասենյակում կայացել է VBET Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի վիճակահանությունը՝ հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունից:
VBET Հայաստանի գավաթի 2019-20 խաղարկության եզրափակչի մասնակիցներ «Նոան» և «Արարատ-Արմենիան» պայքարի մեջ կմտնեն 1/4 եզրափակիչ փուլից: VBET Հայաստանի գավաթի խաղարկության բոլոր փուլերը (բացառությամբ եզրափակչի) կանցկացվեն երկուական խաղով:
Վիճակահանությունն անցկացնում էր Հայաստանի Մ-15 հավաքականի ֆուտբոլիստ Միշել Այվազյանը։
Կույր վիճակահանության արդյունքում ձևավորվել են հետևյալ զույգերը.
«ԲԿՄԱ» - «Լոռի ՖԱ»
«Վեստ-Արմենիա» - «Գանձասար-Կապան»
«Վան» - «Նորավանք»
«Արարատ» - «Սևան»
«Ուրարտու» - «Փյունիկ»
«Շիրակ» - «Ալաշկերտ»
Զույգերում առաջինը նշված ակումբները առաջին հանդիպումը կանցկացնեն սեփական հարկի տակ: