Իմ օրոք ոչ մի կանաչ տարածք չի ծառայելու այլ նպատակի, և հակառակը՝ շատ տարածքներ, որոնք քարտեզի վրա նշված է, որ կանաչ տարածք է, բայց իրականում ընդհանրապես կանաչ չէ, իրոք պետք է դառնան կանաչ տարածքներ: Այս մասին ասել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը քաղաքապետարանի տարածած տեսանյութում:
«Աշխատանքային շրջայց եմ կատարել Երևանի կանաչապատ մի քանի տարածքներում, ծանոթացել եմ եղած խնդիրներին ու դրանց լուծմանն ուղղված աշխատանքներին: «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» նորաստեղծ ՀՈԱԿ-ը ահռելի աշխատանք է կատարում»,- գրել է Երևանի քաղաքապետը Ֆեյսբուքի իր էջում: