Համաձայն Երևան քաղաքի ավագանու կանոնակարգի 26-րդ կետի` 2020 թվականի սեպտեմբերի 8-ին` ժամը 11:00-ին, գումարվելու է Երևան քաղաքի ավագանու 5-րդ նստաշրջանի 1-ին նիստը, որի ընթացքում կքննարկվի նաև Սերգեյ Ներսեսյանի թեկնածությունը` քաղաքապետի տեղակալի պաշտոնում նշանակելու մասին:
«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` քաղաքապետի տեղակալներին քաղաքապետի ներկայացմամբ նշանակում է ավագանին:
Ելնելով վերոգրյալից` Երևան քաղաքի ավագանուն առաջարկվում է Երևանի քաղաքապետի տեղակալ նշանակել Սերգեյ Ներսեսյանին»,- նշված է որոշման մեջ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը հայտնել էր, որ ներկայացված դիմումի համաձայն՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ, փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը հուլիսի 15-ից ավարտում է պաշտոնավարումը և կտեղափոխվի այլ աշխատանքի` մասնավոր հատվածում: