Քիչ առաջ դատարանը մերժել է ֆուտբոլիստ Գոռ Մալաքյանի կալանքի միջնորդությունը: Ժամեր առաջ Էդգար Մալաքյանը կալանավորվել էր նույն դատարանի որոշմամբ:
Ֆուտբոլիստ եղբայրները ձերբակալվել էին օգոստոսի 30-ին՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու և խուլիգանության կասկածանքով։
Նրանք երեկ ուշ երեկոյան ազատ էին արձակվել Երևան քաղաքի ձերբակալվածների պահման վայրից այն բանից հետո, երբ լրացել էր նրանց ձերբակալության 72 ժամը: