Արցախի տեղեկատվական շտաբից հիշեցնում են՝ Մարտունու շրջանի Նորշեն համայնքում կիրառվում են ելքի և մուտքի ժամանակավոր սահմանափակումներ:
Այսօր Մարտունու շրջանի կորոնավիրուսի տարածման կանխարգելման շրջանային հանձնաժողովի նախագահ Վադիմ Դանիելյանը տեղում ծանոթացել է իրականացվող աշխատանքներին, մի շարք ցուցումներ տվել անցակետերում և ախտահանվող տեղամասերում:
Վ. Դանիելյանը հանդիպել է նաև Նորշեն համայնքի ղեկավար Գևորգ Հարությունյանի և ԱՀ «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ Մարտունու շրջբաժնի պետ Նորայր Լալայանի հետ, քննարկել ընթացիկ հարցեր, իջեցրել հանձնարարականներ՝ անվտանգության կանոններին հետևելու, պարետի որոշումների ու ցուցումների անվերապահ կատարումն ապահովելու շուրջ: