Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 26 միլիոնը: Ներկա պահին կա 26,182,808 վարակակիր: Մահացության ցուցանիշը կազմում է 867 362, ապաքինվել է 18,447,188 հիվանդ: Այս մասին են վկայում Worldometers կայքի՝ իրական ժամանակում թարմացվող տվյալները:
Վարակվածների ու մահացության ցուցանիշով առաջատարը Միացյալ Նահանգներն է, որտեղ վարակված է 6,290,737 մարդ, մահացել է 189 964 հիվանդ, ապաքինվել՝ 3,547,032-ը:
Երկու ցուցանիշներով երկրորդ հորիզոնականն զբաղեցնում է Բրազիլիան: Լատինամերիկյան երկրում կա 4,001,422 վարակված, մահացածների թիվը 123 899 է, ապաքինվել է 3,210,405 մարդ:
Երրորդը Հնդկաստանն է՝ 3,853,406 վարակվածով: Այստեղ մահերի թիվը 67 486 է, ապաքինվել է 2,970,492 մարդ:
Ռուսաստանը չորրորդ հորիզոնականում է: Այս երկրում վարակվածները 1,005,000-ն են, մահացության թիվը կազմում է 17 414, ապաքինվել է 821 169 հիվանդ: