Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը քիչ առաջ ժամանել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե: Այս մասին հայտնում է ՀՖՖ լրատվության բաժինը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 5-ին կկայանա ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի C լիգայի երկրորդ խմբի առաջին տուրի Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստան հանդիպումը: