Միացյալ Նահանգների ու Ռուսաստանի հարաբերությունները կարող են վատանալ Բելառուսում ստեղծված իրավիճակին Մոսկվայի «բացահայտ ուժային միջամտության» դեպքում: Այս մասին տեղեկացրել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով օգնական Ջորջ Քենթը՝ գրում է Lenta.ru կայքը:
«Եթե Ռուսաստանի իշխանությունները կարծում են, որ վերջին չորս տարում ռուս-ամերիկյան հարաբերությունները ծանր են եղել, ապա դրանք կարող են ավելի վատանալ»,- հայտնել է քաղաքական գործիչը:
Քենթի խոսքով՝ բացահայտ ուժային միջամտությունը «վատագույն սցենարն է» թե՛ Բելառուսի և թե՛ Ռուսաստանի համար:
Քաղաքական գործիչը հավելել է, որ ԵԱՀԿ-ն «բնական միջնորդ է» Բելառուսի իշխանությունների ու ընդդիմության միջև, քանզի այդ կառույցն է հարմար հանրապետության որոշ խնդիրների լուծման համար: