ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն ԱԺ արտահերթ նստաշրջանին ընդառաջ վաղն առավոտյան արտահերթ նիստ է գումարելու: Օրակարգում ընդգրկված են Կառավարության հեղինակած «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման», «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքների նախագծերն ու դրանց կից փաթեթը: Հիմնական զեկուցող է նշանակված ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը:
Հիշեցնենք՝ Կառավարությունը նախատեսել է սեպտեմբերից չերկարաձգել կորոնավիրուսի համավարակի պատճառով հայտարարված արտակարգ դրությունը: Եվ համավարակի պայմաններում կարգավորումներն ու սահմանափակումները կկիրառվեն արդեն ընդունվելիք օրենսդրական նոր դրույթների համապատասխան, այդ թվում՝ կարանտին սահմանելու միջոցով: