Գործադիրը գումար հատկացրեց ԿԳՄՍ նախարարությանը՝ օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների հաղթողներին և մրցանակակիրներին, 2021 թվականի ամառային օլիմպիական խաղերին մասնակցության վարկանիշ ձեռք բերած մարզիկներին, ինչպես նաև օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի Հայաստանի հավաքական թիմերի մարզիչներին ու բժիշկներին սպորտային ամսական նպաստ տրամադրելու նպատակով:
Տրամադրվող գումարը մեկ տարվա համար 556 մլն դրամ է, այս տարվա համար՝ 232 մլն դրամ: Այն մարզիկներին և մարզիչներին կհատկացվի 2021 թվականի ամառային օլիմպիական խաղերին նախապատրաստվելու նպատակով:
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ այսպիսով պետությունը վերահաստատում է իր հանձնառությունը՝ սպորտի ոլորտում մեծ դերակատարություն ունենալու:
Նախարարի խոսքով՝ այս նախագծով կբարելավվի սպորտի ոլորտի ներկայացուցիչների սոցիալական վիճակը, այն կնպաստի սպորտի զարգացմանը և կօժանդակի մեր մարզիկների նվաճումներին:
Ա.Հարությունյանն ասաց, որ 2021-ի օլիմպիական խաղերին նախապատրաստվում են 6 մարզաձևերի առաջատար մարզիկներ, մարզիկների հետ աշխատող մեկ գլխավոր և երկու մարզիչներ, բժիշկներ կամ մերսողներ: