Լիբանանից, Ֆրանսիայից և Ռուսաստանից ժամանած չորս երիտասարդ «Ի գործ» ծրագրի շրջանակում աշխատանքի կանցնեն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում:
«Ուզում եմ ողջունել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «Ի գործ» նախաձեռնությունը, որի մեկնարկը տրվում է հենց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում: Շատ ուրախ եմ այս փաստն արձանագրել, որովհետև վստահ եմ՝ սա կարևոր փորձառություն է լինելու՝ միմյանցից սովորելու իմաստով»,- այս մասին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում ընդունելով «Ի գործ» ծրագրի ներկայացուցիչներին՝ ասել է նախարար Զարուհի Բաթոյանը:
Ծրագրի առաջին չորս մասնակիցները հաջորդ մեկ տարվա ընթացքում կաշխատեն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Հավասար հնարավորությունների վարչությունում՝ աջակցելով կանանց, երեխաների հիմնահարցերի ոլորտում իրականացվող ծրագրերին և բարեփոխումներին: