ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ոստիկանների հետ համատեղ կրկնայց են կատարել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում:
Վարչական շրջանի կանաչ գոտիներում այսօր ևս խախտումներ չեն արձանագրվել:
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ Ճանապարհային ոստիկանության կարգախմբերի հետ համատեղ հերթական անգամ ուժեղացված վերահսկողություն և մշտադիտարկումներ են իրականացրել Երևանի Էրեբունի, Արաբկիր և Կենտրոն վարչական շրջաններում:
Վերահսկողության արդյունքում կանոնավոր երթուղիներում հայտնաբերվել են մի շարք տրանսպորտային միջոցներ, որոնք երթևեկել են գերբեռնված վիճակում։
24 ժամով կասեցվել է բենզալցակայանի գործունեություն, որտեղ ավելի վաղ տեղի ունեցած մշտադիտարկման ընթացքում արձանագրվել էր պարետատան սահմանած հակահամաճարակային նորմերի խախտումներ:
Մասնավորապես՝ թերի է լրացված եղել ջերմաչափման գրանցամատյանը, աշխատակիցները սպասարկել են առանց դիմակների:
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատակիցներն անակնկալ ստուգայցեր են իրականացրել սուպերմարկետների մասնաճյուղերում, դեղատներում, գեղեցկության սրահներում և այլն։
Վերահսկողական աշխատանքների շրջանակում ԱԱՏՄ-ն կոպիտ խախտումներ չի արձանագրել։
Երևանում ՍԱՏՄ տեսուչների այսօրվա մշտադիտարկումները մասնավորապես՝ խոշոր բիզնես ներակացուցիչներից՝ «ՍԱՍ» սուպերմարկետում և «Տաշիր» սրճարանների ցանցից երկուսում, խախտումներ չեն արձանագրել: Սննդի շղթայում գործող այլ կազմակերպություններում ևս անթերի վիճակ է եղել: