Այս ընտրության համար ազգովի անչափ թանկ գին ենք վճարել. Ազատ Արցախը տոնում է անկախության հռչակման 29-րդ տարեդարձը:
Գլխավորը Արցախի անվտանգությունն է, այն թուլացնող որևէ տարբերակ չի կարող քննարկվել. Արայիկ Հարությունյանն ամփոփել է պաշտոնավարման 100 օրը:
Հայաստանի արտգործնախարարությունը ճշտում է Նախիջևան ահաբեկիչների մուտքի մասին լուրերը: Աննա Նաղդալյանը նաև հստակեցրել է՝ Արցախի հարցում Թուրքիան միջնորդ լինել չի կարող:
Արմավիրում և Երևանում գրանցվել է ալկոհոլային թունավորման 4 նոր դեպք, դեպքերի ընդհանուր թիվը 27 է, 14-ը՝ մահվան ելքով:
«Պռոշյան կոնյակի գործարանում» տեղի ունեցած հրդեհից տուժած 4 պացիենտի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր:
«Էրեբունի-Երևան» տոնակատարության այս տարվա բյուջեի մոտ 80%-ը կուղղվի Մհեր Մկրտչյանի և Պատանի հանդիսատեսի թատրոնների վերանորոգմանը։
Եվ կինոյի աշխարհում առաջին խոշոր միջոցառումը համաճարակի սկսվելուց ի վեր. այսօր մեկնարկում է Վենետիկի կինոփառատոնը: