Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 1-2-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 78 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ խարդախության՝ 15, մարմնական վնասվածք հասցնելու՝ 13, անձնական ունեցվածքի գողության՝ 11, ծեծի՝ 7, գույքը դիտավորությամբ վնասելու՝ 6, թմրամիջոցի հայտնաբերման և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու՝ 3-ական, անձի առևանգման, սպանության սպառնալիքի և պետական-հասարակական ունեցվածքի գողության՝ 2-ական, յուրացման կամ վատնման, շորթման, համակարգչային հանցագործության, խուլիգանության, կաշառակերության, անզգուշությամբ առողջությանը ծանր վնաս հասցնելու, որն առաջացրել է մահ, պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու և թմրամիջոցներ հաշվառելու կանոնները խախտելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 6 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է ահաբեկչության մասին կեղծ ահազանգի՝ 3, անձնական ունեցվածքի գողության, գույքը դիտավորությամբ վնասելու և անառակաբարո գործողություններ կատարելու 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար. 1 մարդ զոհվել է, 15-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: