Ռուսաստանում կոմայի մեջ ընկած և Բեռլինում բուժվող ընդդիմադիր գործիչ Նավալնին, որը հայտնի է որպես նախագահ Պուտինի մոլի քննադատ, թունավորվել է «Նովիչոկ» նյութով, ասել է Գերմանիայի կառավարության խոսնակը:
Գերմանիայի ռազմական լաբորատորիայում անցկացված թեստերը «միանշանակ ապացուցում են», որ Ալեքսեյ Նավալնին` Ռուսաստանի ամենահայտնի ընդդիմադիր գործիչը, թունավորվել է «Նովիչոկովով», հայտնում է Reuters-ը:
Այս փաստի հաստատումից հետո Գերմանիայի արտգործնախարար Հեյկո Մաասը Ռուսաստանին հորդորել է հետաքննել Նավալնու թունավորումը:
Նույն ընտանիքին պատկանող նյութը երկու տարի առաջ օգտագործվել էր Բրիտանիայում բնակվող ռուս դասալիքին թունավորելու համար:
Ավելի վաղ պաշտոնական Մոսկվան հայտարարել էր, որ Ալեքսեյ Նավալնիի հիվանդության հանգամանքները պարզելու նպատակով հետաքննություն անցկացնելու անհրաժեշտություն այժմ չկա, և որ գերմանացի բժիշկների կողմից ռուս գործչի թունավորման ախտորոշումը վերջնական չէ: