Մեզ համար գլխավորը Արցախի անվտանգությունն է, ուստի այսօր մենք չենք քննարկում որևէ տարբերակ, որը կթուլացնի Արցախի անվտանգության մակարդակը: Այդ մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ասաց ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին:
«Մեր դիրքորոշումը հստակ է: Գլխավորը անվտանգությունն է. եթե անվտանգության մի փոքր թուլացում լինի, դա լինելու է Արցախի վերջը: Մենք գիտենք՝ ով է մեր թշնամին, և դրա վառ ապացույցը Տավուշում հուլիսյան մարտերն էին»,- ընդգծեց Ա.Հարությունյանը: