Շիրակի պետական համալսարանն ընդունում է բակալավրի առաջին կուրսերի ուսանողներին՝ մուտքի մոտ իրականացնելով պարտադիր ջերմաչափում, գործարկելով բուհի տարբեր մուտքեր։
Համալսարանի՝ մակերեսով մեծ լսարաններն են կահավորվել։ Կուրսերն, ըստ անհրաժեշտության, բաժանվել են խմբերի։ Այս պայմաններում առաջին կուսեցիների համար մեկնարկեց առաջին դասը` պահպանելով 1,5 մետր սոցիալական հեռավորությունը։ ՇՊՀ-ի Լրագրության նորեկներին առաջինը ողջունած դասախոսը Նունե Արևշատյանն է։ Առաջին անգամ ողջույնն ու ծանոթությունը դիմակով էր։
Սեպտեմբերի 15-ից արդեն բուհեր կհաճախեն մյուս բոլոր ուսանողները։ Գյումրիի բուհերն էլ արդեն որոշել են դասապրոցեսի կազմակերպման եղանակը՝ այն կիրականացվի հիբրիդային եղանակով՝ առկա ու հեռավար։
Ամռանը դասախոսական կազմը վերապատրաստվել է` դասերն առցանց եղանակով արդյունավետ կազմակերպելու համար, վերապատարստել են նաև կուրսերի ավագներին,- վստահեցնում է պրոռեկտորը՝ խոստանալով արդյունավետ առցանց պարապմունքներ։
Համավարակն ու արտակարգ պայմանները դժվարացրել են աշխատանքի մեկնարկը, բայց գիտելիքի օրվա հմայքը խամրեցնել չեն կարող,- ասում է Ավետիսյանը` հավելելով, որ Շիրակի մայր բուհն այս տարում ավելի գրավիչ է դարձել դիմորդների համար. բակալավրում և մագիստրատուրայում դիմորդների թիվն էականորեն աճել է։