«Պարի Սեն Ժերմենի» ֆուտբոլիստներից 3-ի մոտ հաստատվել է կորոնավիրուս:
Ֆրանսիական L’Equipe-ը տեղեկացնում է, որ այդ ֆուտբոլիստներն են հարձակվող Նեյմարը, կիսապաշտպաններ Անխել դի Մարիան և Լեանդրո Պարեդեսը։
ՊՍԺ-ի ֆուտբոլիստների մեծ մասը այս օրերին գտնվում են իրենց ազգային հավաքականների ճամբարներում ու պատրաստվում են Ազգերի լիգայի խաղարկության խաղերին։