Հայաստանն ԱՄՆ կառավարության աջակցությամբ ազդարարում է ոստիկանության և հակակոռուպցիոն ոլորտների բարեփոխումներին ուղղված համատեղ ծրագրերի մեկնարկի մասին։ Թեմայի վերաբերյալ Ֆեյսբուքի իր էջում
գրառում է կատարել ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
«Այդ նպատակով Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի ու ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի հետ ստորագրել ենք համագործակցությանն ուղղված փաստաթղթեր։
Բոլորը գիտեն, թե մեր կառավարության համար որքան կարևոր են հակակոռուպցիոն և ոստիկանության ոլորտներում բարեփոխումները։ Դրանք կյանքի կոչելու մեր նպատակին միանալու և համագործակցության համար շնորհակալություն եմ հայտնում ԱՄՆ մեր գործընկերներին՝ դեսպան Լին Թրեյսիի գլխավորությամբ, և ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ մարմինների համագործակցության բյուրոյին։
Վստահ եմ՝ մեր կառավարության նախաձեռնությունները կհաջողեն,- գրել է նա։