ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամից տեղեկացնում են՝ ՀՀ կառավարության միջոցներով իրականացրել է #Վայոց_ձորի մարզի Եղեգիս համայնքի Հորս բնակավայրի օրվա կարգավորիչ ջրամբարի կառուցման ծրագիրը:
Բնակավայրի ջրամատակարարման համակարգը կառուցվել է վաթսունականներին. տարիների ընթացքում կատարվել են միայն մասնակի նորոգումներ, սակայն խնդիրը չի լուծվել: Օրվա կարգավորիչ ջրամբար առհասարակ չի եղել, որի հետևանքով վերջին տարիներին ջրի կորուստը հասնում էր 80 տոկոսի, իսկ ջրամատակարարումն իրականացվում էր մի քանի ժամով:
Օրվա կարգավորիչ ջրամբարի կառուցումն ավարտվել է, համայնքի 94 տնտեսություն` ավելի քան 350 բնակչով, արդեն ստանում է շուրջօրյա ջրամատակարարում:
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմել է 14 միլիոն 400 հազար դրամ, որից Եղեգիս խոշորացված համայնքի ներդրումը կազմում է ընդամենը 1 միլիոն 920 հազար դրամ, մնացած գումարը հատկացվել է պետբյուջեից: