Սեպտեմբերի սկզբին տեղեկություն է տարածվել, որ Սիրիայից ահաբեկչական խմբավորումներ են Թուրքիայի տարածքով ներթափանցել Նախիջևան՝ հայկական կողմի նկատմամբ դիվերսիոն գործողություններ իրականացնելու համար:
Այդ հարցին ասուլիսի ժամանակ անդրադարձել է նաև ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ նշելով, որ հայկական կողմը ստուգում է լուրերը` արդյոք Թուրքիան Աֆրինից և Ազազից վարձկաննե՞ր է տեղափոխում Ադրբեջան՝ Արցախի դեմ պայքարում ներգրավելու համար։
«Այս տեղեկությունն իսկապես մտահոգիչ է, և մենք ճշտում ենք դրա իսկությունը։ Հարցն այն է, որ նման վտանգ կարող է սպառնալ»,- ասել է Նաղդալյանը՝ նշելով, որ, հաշվի առնելով Ադրբեջանի կրոնական ծայրահեղականներին ներգրավելու և Թուրքիայի` այլ տարածաշրջաններ ահաբեկիչներ մատակարարելու փորձառությունը, Թուրքիան կարող է նման քայլի դիմել։